Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Այս տարվա առաջին եռամսյակին Վրաստանում կրկնապատկվել է օտար ներդրումների ծավալը

Այս տարվա առաջին եռամսյակին Վրաստանում կրկնապատկվել է օտար ներդրումների ծավալը
09.06.2016 | 17:57

2016-ի առաջին եռամսյակում օտար ուղիղ ներդրումներն աճել են երկու անգամ՝ 2015-ի համեմատ՝ նշված է Վրաստանի Ազգային վիճակագրական գործակալության կայքում, որի համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Վրաստանում օտար ուղիղ ներդրումների ծավալը կազմել է 376 միլիոն դոլար (103- տոկոսանոց աճ), մինչդեռ 2015-ի առաջին երեք ամիսներին կազմել է 185 միլիոն դոլար: 2015-ին Վրաստանում ներդրվել է 1 միլիարդ 351 միլիոն դոլար:

2016-ին Վրաստանում ներդրումներ արած երկրների թվում առաջին տեղում Ադրբեջանն է՝ 137 միլիոն դոլար: Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 57 միլիոն դոլար:

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ